Ֆրանսիական Christian Dior նորաձեւության տունը ներողություն է խնդրել Շանհայում ցուցահանդեսի ընթացքում սկանդալային լուսանկարի համար՝ հայտարարելով, որ «հարգանքով է վերաբերում չինացի ժողովրդի զգացմունքներին»։
Օրերս Շանհայում բացվել է Christian Dior-ի՝ «Lady Dior» անվանումը ստացած ցուցահանդեսը, որի ընթացքում օգտագործվել է ասիացի աղջկա դիմանկար, որի ձեռքին պայուսակ է․ լուսանկարն առաջացրել էր Չինաստանի բնակիչների զայրույթը։
«Dior-ը հարգանքով է վերաբերում չինացի ժողովրդի զգացմունքներին, խստորեն հետեւում է չինական օրենսդրությանը եւ համագործակցում է համապատասխան դեպարտամենտների հետ ներկայացվող բոլոր աշխատանքների ստուգման եւ հավանության նպատակով։ Եթե բացթողում է եղել, մենք պատրաստ ենք ուղղել սխալը»,- ասված է Twitter-ի չինական նմանօրինակում՝ Weibo-ում Dior-ի պաշտոնական էջում։
Ավելի վաղ «China Women's News» թերթն իր հոդվածում, որը նվիրված էր վերոնշյալ լուսանկարին, գրել էր, որ ցուցադրությունը հերթական անգամ ցույց է տվել «արեւմտյան որոշ ապրանքանիշերի կողմից էսթետիկ եւ մշակութային մեծամտությունը եւ նախատրամադրվածությունը», ինչպես նաեւ «չինական մշակույթն աղճատելու» մտադրությունը։
Լուսանկարը՝ Dior-ի էջից Xiaohongshu հարթակում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին